Խմե՞լ, թե՞ չխմել Շերամի փողոցում ծորակից եկող ջուրը
Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերի բնակարաններում ծորակից արդեն մեկ ժամ այս պղտոր ջուրն է գալիս։ Խնդրով մտահոգ բնակիչներն ահազանգել են Panorama.am-ի խմբագրություն։
«Չենք հասկանում, ինչ է կատարվում, որևէ ծանուցում չի եղել, չգիտենք, խմե՞նք, թե՞ չէ։ Ինչքա՞ն ժամանակ է շարունակվելու սա»,-ասաց խմբագրությանը դիմած քաղաքացին։
Նշենք, որ ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի նաև Շերամի 1-9 շենքերի ջրամատակարարումը։
Սակայն ինչպես նշեց Շերամի 105 շենքի բնակիչը, այսօր իրենց հասցեում ջրամատակարարման ընդհատում չի եղել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խնդրի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել։
«Հենց հիմա մեր խմբերն աշխատում են, որպեսզի հասկանան խնդիրը և վերացնեն։ Գրանցված է այդ հայտը, բազմաթիվ զանգեր են եղել։ Մենք տեղյակ ենք, աշխատում ենք»,-ասացին ընկերությունից։
Ի՞նչ խորհուրդ կտան այն բնակիչներին, որոնց ծորակից պղտոր ջուր է գալիս։ Ընկերության աշխատակիցն ասաց՝ նման խորհուրդ տալ չի կարող սանէպեդկայանի աշխտակից ու մասնագետ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին