Ուկրաինան ՄԱԿ-ում դատական հայց է ներկայացնում Իրանի դեմ՝ 2020 թվականին խոցված մարդատար ինքնաթիռի պատճառով
Ուկրաինան Իրանի դեմ հայց է ներկայացնում ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ 2020 թվականին Իրանում ուկրաինական մարդատար ինքնաթիռի խոցման պատճառով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքը։
«Համակարգող խումբը մտադիր է շարունակել կոլեկտիվ ջանքերը՝ երաշխավորելու, որ Իրանը պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթի անօրինական կործանման համար՝ վեճը հնարավորինս շուտ ներկայացնելով Միջազգային դատարան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում լրացվել է, որ PS752 չվերթի կործանման հետևանքով տուժածներին օգնող միջազգային խումբը, որը ներառում է անդամներ Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից և Շվեդիայից, հայտնում է, որ «Իրանի և Համակարգող խմբի միջև համաձայնություն ձեռք չի բերվել «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածիհամաձայն արբիտրաժ կազմակերպելու հարցում»:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթը (Boeing 737-800) վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքից անմիջապես հետո՝ 2020 թվականի հունվարի 8-ին: 176 զոհվածների թվում են Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարեցին, որ սխալմամբ խոցել են ռազմական օբյեկտի մոտ թռչող Boeing՝ ինքնաթիռը շփոթելով «թշնամու թիրախի» հետ։ Թեհրանը Կիևին է փոխանցել ինքնաթիռի կործանման պատճառների տեխնիկական զեկույցի նախագիծը։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դա անվանել է աղետի իրական պատճառները թաքցնելու փորձ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի պատգամավորը Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանումը զինվորականների «գերազանց աշխատանք» է որակել
- Իրանի խորհրդարանը հայտնել է՝ ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը» կմնան երկրում
- Իրանական ՀՕՊ համակարգերը ուկրաինական ինքնաթիռը ճանաչել են որպես «Քրուզ» տեսակի հրթիռ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան