Վահան Հովհաննիսյան. Փաստաբանությունը հետևի գրպանը դնելու համար նախատեսված մասնագիտություն չէ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՓՊ կողմից 70 մարդու փաստաբանի արտոնագիր տրամադրելուն, գրում է.
«Փաստաբանական համայնքը համալրվեց 70 նոր փաստաբաններով։
Փաստաբանը աշխարհի լավագույն մասնագիտություններից մեկն է (ըստ իս՝ լավագույնը), որի էությունը անձնազոհության հասնող առաքելությունն է։
Անկեղծ շնորհավորում եմ նոր արտոնագիր ստացած այն բոլոր գործընկերներիս, որոնց նպատակը այդ առաքելության իրականացումն է։
Նպաստավոր տենդենց է, որ մեր հայանքը համալրում են արհեստավարժ քննիչներ, դատախազներ, դատավորներ, բայց այստեղ կա մի բացասական երևույթ։
Շատերը փաստաբանությունը դիտարկում են ոչ որպես առաքելություն, այլ հեշտ և արագ գումար վաստակելու միջոց։ Դրանով էլ պայմանավորված շատ դատախազներ, քննիչներ ու դատավորներ ստանալով արտոնագիրը, անմիջապես կասեցնում են դրա գործունեությունը, այն պահում դարակում և շարունակում իրենց աշխատանքը։
Այդ անձինք արտոնագիրը ենթադրաբար դիտարկում են, որպես եկամտի աղբյուր՝ թոշակի գնալուց հետո փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար։
Կարծում եմ անհապաղ պետք է շտկվի այս օրենսդրական խնդիրը և նման անձինք զրկվեն արտոնագիրը կասեցնելու և իրենց նախկին աշխատանքը շարունակելու հնարավորությունից։
Որևէ քննիչ, դատախազ, կամ դատավոր կարո՞ղ է արդյոք այդ պաշտոնին նշանակվելուց հետո կասցենել իր գործունեությունը մինչև այլ՝ ավելի ձեռնտու աշխատանքով զբաղվելը․ բնականաբար ոչ և այստեղ ամենևին նշանակություն չունի, որ հիշյալները պետական պաշտոններ են։
Փաստաբանությունը հետևի գրպանը դնելու համար նախատեսված մասնագիտություն չէ։
Հ.Գ. Ինչպես կասեր Պաստեռնակը՝ ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, ով ճշմարտությունը կասի այնպես, ինչպես կտեսնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին