Գազի սակագինը կմնա անփոփոխ․ Գարեգին Բաղրամյան
Գազի սակագինը կմնա անփոփոխ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի հունիսի 30-ին՝ ՀԾԿՀ նիստի ժամանակ։ Այսպիսով, ըստ նրա, օգոստոսի 1-ից գազի սակագինը չի փոխվի։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դրամ-դոլար փոխարժեքը դրական է ազդել սակագնի վրա։
«Փոխարժեք դրական է ազդել, բայց նկատենք, որ սպառողների շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, քանի որ միայն բնակչության համար է սահմանված դրամային սակագին»,- ընդգծեց նա։
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Մասնավորապես, նախատեսվում է Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնում, ինչը ենթադրում է մայրաքաղաք մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում․ «Արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին