4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հուլիսի 3-ին
Բարձրագույն դատական խորհրդն ավարտեց Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննությունը։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ «Փաստինֆո»-ն գրում է, որ որոշումը կհրապարակվի հուլիսի 3-ին, ժամը՝ 11.15-ին։
Եզրափակիչ ելույթներում ՀՀ ԱՆ ներկայացուցիչը պնդեց միջնորդությունը, իսկ դատավորը և նրա ներկայացուցիչները՝ պնդեցին, որ պետք է կարճել վարույթը, միջնորդությունը ենթակա է մերժման։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկդատավորներին ՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ. հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հիշեցնենք նաև, որ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են։
Հարակից հրապարակումներ`
- Նույնիսկ գործող օրենքի ճիշտ կիրառման ու մեկնաբանման դեպքում՝ այս վարույթը չէր կարող հարուցվել. Դատավորի ներկայացուցիչը՝ ԲԴԽ-ում
- ԲԴԽ-ն մերժեց Սիրանուշ Սահակյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությունը
- Դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու որոշումն անհիմն է, թերի, վարույթի հարուցումն՝ ապօրինի. Տիգրան Պետրոսյան
- Ինչու ցատկեցիք այդ գործերի վրայից և հասաք մեզ. Սիրանուշ Սահակյանը՝ ԲԴԽ-ում
- Խախտման հանգամանքներն առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել. Դատավորը՝ ԲԴԽ-ում
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան