Ով ասում է Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Մրո
«4 հայ զոհվեց՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները, պաշտպանելով նաև մեր բարոյականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը և Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում միացավ նաև ստորագրահավաքին։
«Այս նախաձեռնությանը միացել եմ, որովհետև այս նախաձեռնությունը նպատակ ունի մեր սերը ստուգելու մեր ինքության հանդեպ մեր պետականության հանդեպ։
Միշտ ասել եմ՝ ով ասում է Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ։ Եվ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որպեսզի ամեն մեկն արտահայտի իր սերը։ Սա ընդդեմ նախաձեռնություն չէ, սա հանուն մեր պետական ու ազգային շահերի նախաձեռնություն է։ Ով կարող է ասել, որ ցեղասպանություն չի եղել կամ կասկածանի տակ է դնում, ինձ համար հայ չէ»,- ասաց Մրոն։
Նրա խոսքով, այս նախաձեռնությունն արդար, բարոյականության դրսևորման նպատակ ունի։
«Վստահ եմ՝ շատերը կմիանան այս նախաձեռնությանը։ Կրկնում եմ՝ սա որևէ մեկի դեմ չէ, որևէ մեկին պատժելու համար չէ, սա կանխելու համար է, սա հայի արդարությունը վերականգնելու համար է»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։
Ըստ նրա, նույնիսկ ամոթ է, որ Հայաստանում լինի օրենք, որ քրեականացնում է Ցեղասպանության ժխտողականությունը. «Բայց երբ տեսնում ենք այսօրվա մեր իրականությունը, կարծում եմ, դա անհրաժեշտություն է։ Երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում Արցախի հետ կապված, ես գտնում եմ անհրաժեշտություն է նման օրենքը»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
- Երևանի քաղաքապետարանում հասկացան՝ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել. Չալաբյան
- Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում
- Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
- «Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
- Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան
- Քաղաքապետարանն արձագանքում է Չալաբյանի հայտարարությանը
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
- Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին
- Չալաբյան. Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան
- Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Այսօր եկել ենք մի հանգրվանի, որ փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան