Ապրանքներ-ծառայությունների արտահանում/ ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում աննախադեպ՝ 48% է. Աղասի Թավադյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով ՀՀ-ում գրանցվել է 13.7 % տնտեսական ակտիվություն, իսկ արտաքին առևտուրն աճել է ավելի քան 50%-ով։ Պարզելու հանար, թե ինչ գործոններով է նման աճը պայմանավորված և արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքն ինչպիսին է՝ Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանին։
«Այդ աճն առաջին հերթին վերականգնողական է, քանի որ քովիդի ժամանակ երկրների տնտեսություները սառեցին և դրանից հետո գնաց վերականգնողական աճ։ Սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ Քովիդով պայմանավորված մեր հարևան երկրների մոտ էլ է աճ տեղի ունեցել, բայց ոչ այդքան բարձր տեմպերով։ Իրականում ՀՀ-ում արձանագրված աճի հիմնական պատճառը Ռուսաստանից եկած կապիտալի և մարդկանց մեծ քաննակությունն է։ Մեր ՀՆԱ-ի մեջ մեծ մաս ունի ծառայությունների սպասարակումը և այս պահին ՀՀ երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է գալիս, քան մեկնում է։ Այսինքը, մենք երկու նագամ ավելի շատ փող ենք ստանում տուրիստական ծառայություններից, քան փող է դուրս գալիս Հայաստանից։ Տարբերությունը մոտ 1 մլրդ դոլար է։ Այն տնտեսության համար մենծ խթան է, որովհետև մինչև 2019 թ.-ն ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թվերը հավասար էին։ Երկրորդ՝ բավականին մեծ թվով աշխատողներ եկան Հայաստան, իսկ տնտեսությունը աշխատողներն են։ Տարբեր հաշվարկներով 150 հազար ՌԴ քաղաքացի եկավ հաստատվեց այստեղ և սկսեց իր բիզնեսը, ինչպես նաև՝ կապիտալ եկավ։
Բավականին մեծ կապիտալ է արտահոսել Ռուսաստանից։ Եթե դիտարկենք 2021 և 2022 թվականներին ֆիզիկական անձանց միջոցով բանկային փոխանցումները, ապա 2021 թվականին ՀՀ է եկել է մոտ 2 մլրդ դոլարի դրամական փոխանցում, 2022թ-ին՝ մոտ 5 միլիարդ, այսինքը՝ մոտ 2.5 անգամ աճել է, իսկ Ռուսաստանից ավելի քան 5 անգամ դրամական փոխանցումների աճ է գրանցվել։
Մյուս ցուցանիշը, որը, հարաբերականորեն դիտարկած, այնքան էլ լավ չէ՝ նայած, թե որ կողմից կնայենք, այն ապրանքներ- ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կարևոր ցուցանիշ է։ Հայաստանի Հանրապետությունում այն գրանցել է աննախադեպ՝ 48% ցուցանիշ, որը երբևէ չի եղել։ Համեմատելով հարևան երկրների հետ՝ ասեմ, որ Ադրբեջանում այն բավականին բարձր է 60%, նրանք հիմնականում արտահանում են նավթ, որն արտահանման 90-95 %-ն է կազմում և նրանց արտահանումը 3-4 անգամ ավելի մեծ է, քան ներմուծումը, այն դիվերսիֆիկացված չէ, հոմոգեն է, իսկ Վրաստանում այդ ցուցանիշը 43% է»-ասաց Աղասի Թավադյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 2023 թ-ի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.5%-ով
- Կառավարության գործողությունները շատ հաճախ ուղղակի ազդեցություն չունեն տնտեսական աճի վրա.ՀՀ ֆինանսների նախարար
- Երեք ամսում Թուրքիա ենք արտահանել 57 մլն դոլարի ոսկու փոշի.Աղասի Թավադյան
- 2022 թ հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7.8 %-ով. Վիճակագրական կոմիտե