
«Հրապարակ». Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը պատգամավորներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում վերջապես ներկայացրել է 2022 թ․ գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թ. միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։ Չնայած օրենքի պահանջն է, որ խորհրդարանի նիստերն ուղիղ հեռարձակվեն, սակայն նախագահի մասնակցությամբ նիստը չի հեռարձակվել, թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել։ Գուցե գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել նիստում։
Ավելի վաղ գրել էինք, որ արցախցիները սպասում են նախագահի խոսքին, թե ինչ է սպասվում իրենց լիակատար շրջափակման ժամանակ, Հարությունյանն այս ընթացքում ուղերձ չի հղել, ոչ էլ ուղիղ եթերով դիմել է արցախցիներին, իսկ երեկ, փաստորեն, նրա խոսքն էլ եթեր չի գնացել։ Որոշ տեղեկություններով, նախագահն է այդպես հրահանգել, քանի որ ցանկացել է պատգամավորների հետ անկեղծ հարցուպատասխան ունենալ, իսկ թե ինչ է ասել, կփորձենք իմանալ առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին