Կարո՞ղ են իշխանությունները խանգարել Հայաքվեին՝ պատասխանում է Մենուա Սողոմոնյանը
«Հայաքվե» նախաձեռնությունը Հայաստանում անցկացնում է ստորագրահավաք օրենսդրական նախագիծ ԱԺ ներկայացնելու համար, որով Քրեական օրենսգրքի Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների բաժնում երկու հոդված կավելացվի: Առաջինով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում, իսկ երկրորդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ իշխանություններն արդեն այս փուլում համայնքների և Երևանի վարչական շրջանների միջոցով փորձում են խոչընդոտներ ստեղծել ստորագրահավաքի գործընթացի դեմ:
Աչքի առաջ ունեալով իշխանությունների այս վարքագիծը, չի բացառվում, որ վերջիններս քաղաքացիներ կուղարկեն մասնակցելու ստրորագրահավաքին՝ կեղծելով սեփական անձնագրային ստորագրությունը, որպեսզի հետագայում իշխանությունները ձեռքի տակ ունենան նման անհամապատասխանությունները և չթուլատրեն օրենսդրական նախաձեռնությունը հասնի խորհրդարան: Վերոնշյալ մտահոգությունն առավել քան իրատեսական է, քանի որ ստորագրությունների հավաքելուց հետո սահմանադրական օրենսդրական գործընթացի մյուս փուլը ստորագրությունների վավերականության հաստատումն է:
Panorama.am-ը «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ստորագրությունը վերցնելիս դրանք համեմատվում են անձնագրում եղած տարբերակի հետ:
Մ. Սողոմոնյան-Ստորագրահավաքի ժամանակ մարդու անձնագրի տվյալները նշվում է, նայում ենք քաղաքացու անձնագրի մեջ և իրենք ստորագրում են: Ձեր բարձրացրած այդ հարցի վրա լրացուցիչ ուշադրություն կհրավիրենք, բայց հնարավոր է, որ մարդը որևիցե պահից որոշում է, որ փոխում է իր անձնագրային ստորգրությունը, դրանից որևէ բան չի լինի: Հետո, ի վերջո, եթե նման հարց առաջանա, թե այն տվյալ քաղաքացու ստորագրությունը չէ՝ մենք ամեն ձևով կհասնենք նրան, որ այն հաստատվի: Համենայն դեպս, համայնքապետարանի աշխատակիցները նույնպես ներկա են լինում ստորագրահավաքի պրոցեսին ու որևէ նման խնդիր չի ծագում: Շատ շնորհակալություն, որ այդ հարցի մասին բարձրաձայնում եք, մենք կփորձենք այն դիտարկել:
Panorama.am-Ստորագրահավաքին հաջորդող փուլը ստորագրությունների վավերականության հաստատումն է, տեղյա՞կ եք այդ գործընթացի ընթացակարգին:
Մ. Սողոմոնյան-Ես մանրամասը տեղյակ չեմ, թե ինչպես է այն տեղի ունենում, բայց, ըստ էության, ԿԸՀ-ն իր մոտ առկա ընտրողների բազաներով կարող է ինչ-որ ընտրանքով կամ ամբողջությամբ ստուգել, թե այդպիսի մարդիկ կան, թե չկան:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
- Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվե»-ին՝ պատճառաբանելով հագուստը
- Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի ու կմիանա «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին. Գյուլումյան
- Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
- «Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
- Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին