Հաճելի հույզեր ապրեցի․ Նաիր Տիկնիզյանը` Հայաստանի հավաքականի և իր խփած գոլի մասին
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կիսվել է իր հույզերով՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղերի վերաբերյալ։
«Մթնոլորտը հիանալի էր, ինչպես բոլոր տնային խաղերում, որոնցում ես կարողացա խաղալ ազգային հավաքականում: Ինչ վերաբերում է իմ էմոցիաներին. առաջին երկու օրը ես լիովին չէի հասկանում, թե ինչ եղավ։ Եվ միայն երրորդ օրը հասկացա, որ իսկապես խփեցի Հայաստանի հավաքականի դեբյուտային գոլը Եվրոյի ընտրական փուլում։ Սրանից միայն հաճելի հույզեր ապրեցի։ Բայց կրկին ուշադրություն չեմ դարձնի սրա վրա, քանի որ հիմա «Լոկոմոտիվ»-ում եմ, ինձ համար ամենակարևորը թիմում գրանցված արդյունքներն են»,- Տիկնիզյանի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում 37 հանդիպում է անցկացրել «Լոկոմոտիվ»-ի կազմում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան