Նարեկ Մալյանի գործով նիստը մենարկեց 40 րոպե ուշացումով
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր, գրող Նարեկ Մալյանի գործով դատական նիստը մեկնարկեց 40 րոպե ուշացումով։
Մալյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պատճառը.
«Այս պահին սպասում ենք նոր դատախազին: Հին դատախազս այլ պաշտոնի է գնացել, իսկ Մարքրիտի ընկերուհին մոռացել է նոր դատախազին այս գործը մակագրել»։
Հիշեցնենք, որ Մալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունը բեմադրելու համար։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Նարեկ Բորիսի Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան