Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը...Ճիճուների խրախճանքը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։ Բոլորին էլ պարզ է, թե ինչու։
Մհերից առաջ թատրոնի ղեկավարը նրա հայրն էր՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանը, իսկ թատրոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը ինքը՝ Ֆրունզն էր։
Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը. հաստատ սոռոսական մեկին կգտնեն, կնշանակեն տնօրեն ու կհանձնարարեն թատրոնը դարձնել «Հուզանք ու զանգ» բեմադրող հիմնարկ։ Տարիներ անց էլ կանվանափոխեն։
Ճիճուների խրախճանքը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան. Թատրոնին նոր տնօրեն պետք ա լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան