Առողջություն 11:48 30/06/2023 Հայաստան

Բուժկենտրոններում հրաժարվում են անվճար սպասարկել՝ պատճառաբանելով, թե պետպատվերը սպառվել է. «Ազատություն»

«Պետպատվերը սպառվել է, չենք կարող անվճար սպասարկել». բուժկենտրոններից այսպես են այս օրերին պատասխանել «Ազատության» մի քանի զրուցակիցների։ Մեկի հարազատը հեմոդիալիզ է ստանում, մյուսը երեխային ցնցումներից հետո է հիվանդանոց տարել, հաջորդը՝ Գևորգ Սաֆարյանը, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երիտասարդ է։

«Հիվանդանոցը ուղղակի ասեց, որ պետության կողմից տրամադրված ֆինանսները սպառվել են։ Էդ պահին անհրաժեշտ էր ռենտգեն հետազոտություն և արյան անալիզ», - «Ազատության» հետ զրույցում նշել է Սաֆարյանը։

«Ինքը հեմոդիալիզը ստանում ա երկու ամիս ա։ Որ ազոտը շատ ա բարձրանում, խեղդվում ա։ Տարան հիվանդանոց, ասել են, որ՝ մենք հիմա վիճակը մի քիչ կլավացնենք, բայց չենք կարող պառկացնել, մինչև հուլիսի 1-ը պետպատվեր չկա», - ասել է «Ազատության» մեկ այլ զրուցակից։

Քաղցկեղ ունեցող այն քաղաքացիները, որոնք նաև հաշմանդամության կարգ ունեն ու պետպատվերով են բուժվում, դիմել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց աջակցող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանը։ Հիմնադիր Նվարդ Քոչարյանն ասել է՝ տարվա ավարտին դեռ 6 ամիս կա, բայց արդեն շուրջ 70 քաղաքացի է իրենց դիմել նույն խնդրով։

«Արդեն այս տարվա համար որևէ տեղ չեն տալիս հիվանդանոցները՝ նշելով, որ չունեն այլևս պետպատվեր։ Բազմաթիվ հիվանդանոցներ ես ինքս եմ զանգահարել, որովհետև մեզ շատ-շատ են դիմում պացիենտները։ Եվս հավելյալ սոցիալական բեռ է առաջանում անապահով քաղցկեղ ունեցող մեր հայրենակիցների համար», - նշել է Քոչարյանը։

Կառավարության հատկացրած պետպատվերի գումարը բուժհաստատություններին է բաշխում Պետական առողջապահական գործակալությունը։ Նախարարության ենթակայությամբ գործող այս կառույցն է նաև հսկում է, թե ինչպես է ծախսվում պետության գումարը։ Ահարոն Բարսեղյանը, որպես կառույցի ղեկավար, քաղաքացիներին հորդորում է նախարարության թեժ գիծ զանգահարել ու հստակեցնել, թե ո՞ր հիվանդանոցից են ասել՝ պետպատվերի գումարն ավարտվել է։

«Այդ գումարները չեն ավարտվում, մենք ներքին վերաբաշխումներ ենք անում, պարզապես, անհետաձգելի բուժման կարիք չունեցող մարդը պետք է հերթագրվի»,- ասել է Բարսեղյանը՝ հավելելով, որ սա նոր համակարգ է, սա է մարդկանց մոտ դժգոհություններ առաջացնում։

Շուրջ 5 տարի Առողջապահության գործակալությունը ղեկավարած Ծաղիկ Վարդանյանը, որ հիմա «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահն է, խոստովանել է, որ իր աշխատած տարիներին էլ են այդ խնդիրները ծագել, բայց հստակ վերաբաշխումներով կարողացել են այսպես ասած՝ հրդեհը մարել։ 

Վարդանյանն ավելի քան 10 տարի նախարարությունում ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ասել է՝ խնդիրը խորքից է գալիս. «Ձեր գումարները ավելացել ա, 2017 թվականը համեմատում եմ 2023 թվականի հետ, համարյա կրկնակի ֆինանսավորում ա արվում։ Ինչ է, բնակչությո՞ւնն ա ավելացել երկու անգամ... բայց նույն վիճակն ա։ Հիմա ես կրկնում եմ՝ նորից երկու անգամ էլ ավելանա, նույն վիճակն ա լինելու։ Եթե մենք արդեն իսկ ունենք նամանավանդ հետազոտությունների տարիներով էկած ֆինանսի պակաս, ուրեմն բարի եղեք ծրագրային բյուջետավորման միջնաժամկետ ծախսերի ծրագրում հստակ դնել այդ խնդիրը և մինչև վերջ պնդել կառավարությունում ու բացատրել, որ էս խնդիրը մենք ունենում ենք շատ ավելի անընդհատական է։

Որքան ավելանում է պետպատվերի գումարներն, այդքան խորանում է այս խնդիրը։ Հին փասթաղթերով նոր մոդելը չի աշխատելու»։

Պետությունն այս տարի մոտ 118 միլիարդ դրամ է պետպատվերի համար հատկացրել, նախորդ տարի այդ գումարը շուրջ 112 միլարդ էր։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:03
Ստամբուլում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համար․ ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ 3,5 միլիոն դոլար...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոչ անձնական կարծիք ունեմ, ոչ էլ մասնագիտական, դատում եմ զուտ օբյեկտիվ փաստերով․ Զավեն Բոյաջյան
Կինոգետ Զավեն Բոյաջյանը գրում է․ «Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը չեմ տեսել: Ոչ էլ Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Իմ վրա հարձակումը ՔՊ-ի պատվերով է եղել և իրականացրել է Տիգրան Ավինյանը. Արթուր Չախոյան
Կոռուպցիան դատապարտելով և դրա դեմ անզիջում պայքար մղելու խոստումներով իշխանության եկած ուժն այսօր թաղված է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը․ Պուտին
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական...
Աղբյուր` Panorama.am
18:35
Իրանից բեռնատարների վարորդները պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ»...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱՄՆ-ը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Պուտին
ԱՄՆ-ը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անընդհատ պատժամիջոցներ կիրառելով, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց վրա։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ադրբեջանը գնել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի բաժնետոմսերի 1/4-ը
Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք  է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը. Բելգարյան
«Արցախի մշակութային ժառանգության մասով շատ խնդիրներ կան։ Անելիքներ շատ կան, ահռելի են, քան առ այսօր կատարված աշխատանքը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Խոշոր վթար Էրեբունի տանող ճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հոկտեմբերի 18-ին, ժամը 08:29-ինահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակիչ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
Երևանը ցանկանում է ուղիղ շփվել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը...
Աղբյուր` Panorama.am
17:05
Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քոթուկ. Փաշինյանի բիզնես առաջարկը
«Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՄՆ-ում օվկիանոսը ափ է նետեր արարածի, որը վախեցրել է մարդկանց
ԱՄՆ-ում ծովային մի արարած է ափ դուրս մղվել՝ վախեցնելով սոցցանցերի օգտատերերին։ Մարդիկ մտածում են, թե դա ինչ կենդանի կարող է լինել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաշինյանի քոմենթը, սմմ-շիկին փոխելու առաջարկն ու CupCat-ը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեքենայի մեջից ցուցադրելով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։...
Աղբյուր` Panorama.am
16:32
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ «Бюллетень...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. Միրզոյան
«Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ»:
Աղբյուր` Panorama.am
15:39
Կոբախիձեն եվրաինտեգրման կասեցման մասին ԵԽ հայտարարությունը կողմնակալ է գնահատել
ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիություն Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:35
Թիվ 40 ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: երեկ՝ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արցախում կորցրել ենք ավելի քան երեք տասնյակ թանգարան. Սերգեյ Շահվերդյան
2020 թվականի  պատերազմի հետևանքով  Արցախի Հանրապետությունը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. 6...
Աղբյուր` Panorama.am
15:20
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Արամ Ջիվանյանին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին  նախարարության Ռազմարդյունաբերության...
Աղբյուր` Panorama.am
15:15
«3+3» ձևաչափով հանդիպմանը Բայրամովը կրկին առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}