Քերոբյանի ղեկավարած գերատեսչությունն առաջարկում է տուգանել կտրած ձմերուկ և սեխ վաճառողներին
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արգելել ձմերուկի, սեխի կտրտած վիճակում վաճառքը։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով, որը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, սահմանվում է.
«Ձմերուկի և սեխի վաճառքը իրա կանացվում է խանութներում, կրպակներում, շուկաներում, տոնավաճառներում տաղավարներում՝ տակդիրների կամ դարակաշարերի վրա։ Տոնավաճառներում, տաղավարներում ձմերուկի և սեխի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։ Արգելվում է ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված»։
Հակառակ դեպքում տնտեսվարողներին սպառնում է պատիժ. ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 49-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով»։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի և սեխի վաճառքին, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները, որի արդյուքում հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համտեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը՝ ինչի արդյունքը միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը։
Ինչ վերաբերում է ճաշացուցակին, ապա Նախագծով սահմանվում է՝ վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի դեպքում նշվում է «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան