Մշակույթ 18:25 30/06/2023 Հայաստան

ARARAT թանգարանում բացվել է «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը՝ էպոսի ու արհեստական բանականության սինթեզով

Վայր, որտեղ հանդիպում են ավանդական-պատմականը, աշխարհահռչակ լեգենդն ու նորագույնը։ Վայրն ARARAT թանգարանն է, հերոսները՝ տարբեր ժողովուրդների էպոսները, ARARAT լեգենդար կոնյակ և արհեստական բանականություն։

«Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը ARARAT թանգարանի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է համաշխարհային էպիկական ժառանգությունն ու արհեստական բանականությունը։

Նախագծի հեղինակները վերընթերցել են հայկական «Սասնա Ծռեր» էպոսը և համաշխարհային այլ էպոսներ և առանձնացել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ընտրված դրվագներն ու հարակից նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դրանք պատկերավորվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»․ այս աշխարհահռչակ ստեղծագործությունները` էպոսներ կամ դյուցազներգություններ են, որոնք պատմում են աստվածների ու հերոսների մասին։ Սակայն հերոսական սխրանքները, հրաշապատում դեպքերն ու տպավորիչ կերպարները բանահյուսության ու գրականության  այս հինավուրց տեսակի լոկ առաջին շերտերն են, իսկ խորքում՝ արժեքների պատմությունն է։

Համաշխարհային մշակույթի գանձարանում իրենց մնայուն տեղը զբաղեցրած այս կոթողային գործերն իրենց բազմազանությամբ ու տարբերություններով հանդերձ, ունեն մեկ կարևոր ընդհանրություն․ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ։ Այս առանձնահատկությունն էլ հնարավորություն է տալիս էպոսը ստեղծող ժողովրդին ճանաչելու ինքն իրեն, ապա նաև բացում տարբեր ժողովուրդների միմյանց արժեքների ճանաչողության ճանապարհները։

Մարդկության մշակութային այս մեծ ժառանգությունն այսօր վերընթերցվում է արհեստական բանականության կողմից։ Եվ հավերժական արժեքների ու նոր տեխնոլոգիաների այս բացառիկ համադրությունը ARARAT թանգարանը սիրով  ներկայացնում է իր այցելուներին։

Ներկայացնում է որպես հարգանքի տուրք նրանց ճանապարհորդությանը դեպի ARARAT․․․

«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ և առաջ արժեքների որոնման պատմություն է։ Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ իմաստով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։

Մասնավորապես՝ ARARAT թանգարանի շրջայցերի դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմություն է։  Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր – ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - ասաց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նախագծի շրջանակում Հոմերոսի «Ոդիսական» էպոսից ներկայացված է Ոդիսևսի ու Պենելոպեի հանդիպումը։ Նախագծի գրական խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանն ասաց, որ այս էպոսը հայտնի է որպես վերադարձի, հավատարմության պատմություն, ապա համեմատության անցկացրեց այս ցուցադրության հետ. «Կարծում եմ՝ այս նկարը հատուկ վերջում է ներկայացած, այսինքն՝ նորից վերադառնալ ARARAT թանգարան, ինչպես նաև՝ ARARAT կոնյակի հավատարմությունն իր ավանդույթներին, պատրաստման  եղանակներին»։

Նրա խոսքով, հայկական հիանալի «Սասնա Ծռերը» և համաշխարհային մյուս էպոսները յուրահատուկ մշակութային կոդեր են, որոնք իրենց տարբերություններով հանդերձ, ներկայացնում են համընդհանուր ու բոլոր ժամանակներում արդիական արժեքները. արիություն ու նվիրում, հավատարմություն ազգային արժեքներին ու համընդհանուր բարոյական նորմերին, վեհանձնություն նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում և հավատ սեփական ուժերի ու արդար գործի հաղթանակի նկատմամբ։

Էպոսների ընտրության մասին խոսելիս՝ Հայկ Համբարձումյանն ասաց, քանի որ  Երևանի կոնյակի գործարանն է իրականացում նախագիծը, կարևորել են արժեքային համակարգերի  համապատասխանությունը։

«Մանրակրկիտ աշխատանք ենք տարել։ Երկարատև քննարկումների արդյունքում  մեծ տեքստերից գտել ենք համապատասխան հատվածներ, որոնք լինեն պատկերավոր, չլինեն պատերազմի, կռիվ մասին։ Օրինակ, «Սասնա Ծռեր» էպոսից ընտրել ենք  խաղաղ աշխատանքի, վեհանձության տեսարաններ»,- նշեց նա։

Հ. Համբարձումյանի խոսքով, այս նախագիծն իր համար կարևոր է այն առումով, որ նաև այս տարբերակով կարող են ներկայացնել, հանրայնացնել մեր էպոսը, ինչպես նաև համաշխարհային նշանակության մյուս կոթողային գործերը։   

Նախագծի աշխատանքները տևել են շուրջ 4 ամիս։ Նախագծի ընթացքի մասին խոսեց արհեստական բանականության մասնագետ Արեգ Զաքարյանը։ Նա աշխատել է Stable Diffusion մոդելով, քանի որ այն թույլ է տալիս լինել ճկուն։ Արեգ Զաքարյանի ներկայացմամբ, արհեստական բանականության գոյություն ունեցող բոլոր մոդելները,  որոնք զբաղվում են տեքստից պատկերի ստեղծմամբ, նորություն են. «Նորածին երեխա հասկացողության հետ գործ ունենք։ Պարզ է, որ այդ նորածին երեխան պետք է լինի կամակոր, թերզարգացած, շատ գործողություններ չի կարողանում անել։  Բայց նաև  շատ արագ է զարգանում այս տեխնոլոգիան։ Եթե հիմա սկսեինք այս նախագիծը, շատ խնդիրներ չէինք ունենա, ինչին հանդիպել ենք մեր ստեղծագործական գործընթացի ժամանակ, բայց որոնք հաղթահարվել են ու արդյունքում մենք ունենք այս աշխատանքները»։

ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանն ասաց, որ մշտապես մտածել են ունենալ մի վայր, որտեղ բացի համտեսների սրահից կլինի ցուցասրահ, որը կներգրավի նաև նոր մշակութային ուղղվածություններ, արվեստագետներ, տարբեր թանգարաններ՝  հանդես գալու իրենց ցուցադրություններով։

«Մեզ մոտ դա ստացվել է, համագործակցում ենք Հայաստանի տարբեր թանգարանների հետ։ Միշտ մեկս մյուսին օգնելով կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Առնո Թադևոսյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}