«Ադրբեջանի առաջնային նպատակն է` թույլ չտալ, որ մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին:
Ադրբեջանի առաջնային նպատակն է`տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն:
Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր` մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին