Աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է. գործարկվեցին առաջին բենզալցակայաննները
2023 թվականի հունիսի 29-ին Հայաստանում, Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես գործարկվեցին աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայանները։ Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։ Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Բացման պաշտոնական միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Shell International BV Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը և այլ պաշտոնական հյուրեր։
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Shell ապրանքանիշի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առիթով։ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է»։
«Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանն իր խոսքում նշում է. «Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաև բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար, ուստի երկար ուսումնասիրելով միջազգային փորձը տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերություննեի առաջարկները, ընտրեցինք Shell-ը։ Համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ, արդյունավետ կներազդեն մեր շուկայում որակի և ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար և ազատ։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, և մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության և սպասվելիք հեռանկարների համար։ Մեզ համար կարևոր սկզբունք է՝ Shell-ի որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները։ Ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից և Հունաստանից, այնուհետև համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, և կներառվեն նաև եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս,թե որ երկիրն է մատակարարը»։
Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը նշում է. «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։ Անհամբերությամբ սպասում ենք Shell ապանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և միջպետական մայրուղիներում»։
«Ռոյալ օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։ Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի և մատակարարի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։
Հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում և ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է։ Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն արտադրողական վառելիք է և ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի նախկինում մշակված ցանկացած վառելիքը: Shell V-Power-ը 100% -ով մաքրում է շարժիչի կարևոր մասերը, ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power միակ վառելիքն է, որին վստահում և որը խորհուրդ են տալիս համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ին, BMW M շարքը և Ducati-ին»,- նշված է հաղորդագրությունում:
Shell-ը էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավել երկրում։ Աշխարհի մասշտաբով ունենանալով շուրջ 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատարն է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Shell կայաններ օրական այցելում են մինչև 32 միլիոն հաճախորդ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաև խմիչք և թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու և ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Հատկանշական է, որ Shell-ի կայաններում ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք և ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։ Ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք և ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին և տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրում։
«Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։ 2022 թվականից Ընկերությունը հանդիսանում է Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան