Թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը. Կիչանի համայնքապետ
«Բնակիչների շրջանում, իհարկե, տագնապ ու վախ կար, բայց խուճապի չենք մատնվել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մատաղ կյանքերը մեր հողի համար են դրվել զոհասեղանին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը։
Նա նշել է, որ գյուղում շարունակում են ապրել ու արարել` խաղաղության հաստատման մասին հույսը չկորցնելով:
Համայնքապետի խոսքով՝ գյուղի` մշակման ենթակա հողատարածքները բավականին մոտ են թշնամու մարտական դիրքերին, ինչի պատճառով 2022 թվականին աշնանացան մշակաբույսերի շատ փոքր ծավալի ցանքս են կատարել, այն էլ` միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:
«Պատրաստվում ենք խոտհարքին, որից հետո նախատեսում ենք մեկնարկել գարնանացանի աշխատանքները: Բայց համոզված չենք, որ կստացվի, քանի որ թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը: Հողատարածք ունենք, որը ևս չենք կարողացել մշակել, տեղում առաջացած խոտն էլ ուզում ենք կենդանիների համար որպես կեր բերել, բայց դա ևս չի ստացվում: Մենք լավ ենք հասկանում, որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեզի թողնենք ու հեռանանք այստեղից, բայց մենք չենք պատրաստվում թշնամուն ուրախացնել: Անձամբ զրուցել եմ համայնքի բոլոր բնակիչների հետ, բոլորն էլ հաստատակամ են իրենց տներում ապրելու»,- նշել է համայնքապետը:
Ա. Հակոբյանն ասել է, որ գյուղացիները տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել: Որոշ մշակաբույսերի քաղն արդեն սկսել են: Առատ տեղումների պատճառով այս տարի գյուղում նաև մրգի պակաս է զգացվում:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «խաղաղության պայմանագրի» նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ
- Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
- Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին