Հայաստանում ավելի թանկ է. Ինչքա՞ն գումար են հատկացնելու քաղաքացիները հանգստի համար
Շոգ ամառն արդեն իր իրավունքերի մեջ է մտել։ Շատերին ձգում է ծովը, զով լեռներն ու կանաչ բնությունը։
Panorama.am-ը փոքրիկ հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե որքա՞ն գումար են նախատեսում քաղաքացիներն իրեն հանգիստը կազմակերպելու համար։ Արդյունքում պարզ դարձավ, որ շատերը զրկված են հանգստի հնարավորությունից, մեր հայրենակիցների մի մասն էլ նախաընտրել է հայրենիք գալ ու արձակուրդներն այստեղ անցկացնել։
«Այս տարի չեմ նախատեսում հանգիստ, իսկ առհասարակ, կարծում եմ՝ մոտ երկու-երեք հարյուր հազար դրամ»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։
«Նախատեսում եմ հանգստանալ Հայաստանում։ Եթե լավ ապրես Երևանում, ապա մոտավոր կկազմի ութ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ, իսկ եթե նախատեսես այլ տեղ մեկնել, բնականաբար, ավելի շատ»,-ասաց Ռուսաստանից ժամանած հայրենակցուհին։
«Չեմ պլանավորում, ցանկություն էլ չկա։ Հայաստանում երևի ավելի թանկ կպլանավորեմ հանգիստը, քան թե այլ երկրում։ Այստեղ հիմա ամեն ինչ թանկ է»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
«Այս ամառ Հունաստանում ենք հանգստանալու, մոտ չորս հազար դոլար ենք պլանավորել»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվողներից մեկն էլ նկատեց, որ հանգիստն անկանխատեսելի գումարային հարցեր կարող է առաջացնել, և պետք է նախատեսել չափից մեծ գումար։
«Դեռ չենք որոշել, ցուրտ ա, դեռ եղանակներն էլ այնքան չեն տաքացել, որ գնանք, երևի մի հոգու համար 150 հազարը հերիք է էլի»,-ասաց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Հլը մի ամիս թող էդ կենսաթոշակ տվողն ինքն ապրի, տեսնենք՝ կկարողանա՞․ Քաղաքացիները՝ կենսաթոշակը չբավարարելու մասին
- Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
- Դուք հարցրեք՝ ինչքա՞ն է իմ աշխատավարձը, կարո՞ղ եմ դրանով հանգստանալ. Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան