ՀՀ-ում արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց գործունությունը
Այսօրվանից դադարեցվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:
ՀԻշեցնենք՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
«ԱԻ նախարարության այսօրվա հաջողությունների մեջ իր անուրանալի դերն է ունեցել յուրաքանչյուրը՝ փրկարարը, սեյսմոլոգը, տեխանվտանգության մասնագետը, հոգեբանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցը, կրթական մասի պատասխանատուները, վարչական մասի աշխատակիցը․․․ ԲՈԼՈՐԸ, քանի որ ամբողջի հաջողությունը պայմանավորվում է անհատների անմնացորդ և պարտաճանաչ աշխատանքով»,- նշված է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Ղազարյանը՝ Ներքին գործերի նախարար
- Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը կներկայացվի Կառավարություն
- Շրջանառվում է Ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին