Նարեկ Մալյան. Հիմնական կռիվն առջևում է
«Ինձ համար անակնկալ էր։ Ես պատրաստվել էի լուրջ պայքարի, գրքերի էի մի կողմ դրել ազատազրկման վայրում կարդալու համար։ Բայց չեղավ»,-արդարացման վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա նկատեց՝ այս վճռով ոչինչ չի ավարտվում, այլ նոր է սկսում, քաղաքական առումով որոշակի անակնկալներ կլինեն։
Հարցին, թե նոր բեմադրություններ կլինե՞ն, Մալյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հիմա ոչ թե բեմադրությունների ժամանակն է, այլ փողոցներում իրական պատմություններ գրվելու ու իրականացվելու»։
Հարցին, հնարավո՞ր է արդարացման վճիռ կայացրած դատավորին ԲԴԽ-ն պատժի, իրականացնի ապօրինություններ, նա նշեց, մեր երկրում ամեն տեղ ապօրինություններ են, հաշվեհարդարներ, բայց պետք է ուժ հավաքել, կանգնել ու պայքարել, այլ տարբերակ չկա։
«Ես կոչ եմ անում չգնալ զղջման ճանապարհով։ Հիմնական կռիվն առջևում է։ Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք հույսները սրտում կիսակյանքով են ապրում, քանի որ գիտեք, իշխանությունները զավթված է թուրքերի կողմից։ Ուզում եմ ասել, որ կռիվը, պայքարը լինելու է շատ ուրախ, դրական նոտաներով։ Սրանց հեռացման պրոցեսը լինելու է շատ ուրախ, երջանիկ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանն արդարացվեց
- Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել
- Նարեկ Մալյանի գործով նիստը մենարկեց 40 րոպե ուշացումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան