Նարեկ Մանթաշյան. Սա հերթական քաղաքական հտապնդումն է իմ նկատմամբ մի խելացնոր մարդու անմիջական ցուցումով
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը, որ տևական ժամանակ գտնվում էր անազատության մեջ, գրում է.
«Հերթական քրեական գործը։
Սիրելի ընկերներ տեղեկացնում եմ, որ երեկ ժամը 16:50-ի սահմաններում համայնքային ոստիկանը այցելել է մեր տուն և կնոջս միջոցով զանգել ինձ ու տեղեկացրել, որ նույն օրը ժամը 17:00, այսինքն10 րոպե հետո, պիտի ներկայանամ կենտրոնի քննչական բաժին, որպես վկա հարցաքննության: Քանի որ տեխնիկապես արդեն անհնար էր հասցնել, խնդրեցի ծանուցագրից թելադրել քննիչի հեռախոսահամարը: Քննիչի հետ խոսեցի, պարզվեց՝ ունեմ դեռ վկայի կարգավիճակ (կասկածվող վկայի), խոսակցությունից հասկացա, որ մեղադրանք է առաջադրվելու:
Այսօր ժամը 18:00-ին ներկայանալու եմ հարցաքննության, ըստ իմ նախնական տեղեկատվության և քննչական կոմիտեի իմ աղբյուրի, ինձ մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով:
Սա հերթական քաղաքական հտապնդումն է իմ նկատմամբ, մի խելացնոր, իշխանատենչ մարդու անմիջական ցուցումով, որը ջղաձգվում է՝ հասկանալով, որ մեզ քրգործերով կամ կալանքներով վախեցնելն անհնար է:
Քննչական գործողության ավարտից հետո՝ երեկոյան կներկայացնեմ գործի մանրամասները»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյան. «Ավելորդ կլինի նշել, որ սա չի կարող ներկայացնել իմ վերաբերմունքը ալենների և ալենանմանների նկատմամբ»
- Նարեկ Մանթաշյանը կմնա ազատության մեջ
- Կալանքը՝ մահակ իշխանության համար, որպեսզի ինձ ընկճեն, պայքարից հետ պահեն. Նարեկ Մանթաշյան
- Այս պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ․ Նարեկ Մանթաշյան
- Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց
- Օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք. Ալեքսանդր Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյան. Ինձ կալանավորել են, բայց իմ մանկահասակ զավականերն են իմ փոխարեն պայքարի շարքերում