Նիդերլանդներում կարգելվի կին ոստիկաններին գլխաշոր կրել
Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր, գրում է Էրմենիհաբերը։
Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները չեն պահպանում նրանց համազգեստի չեզոքությունը»։
Նա հավելել է, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև քաղաքապետարանների հետ առնչվող հատուկ քննչական ծառայողները։
Հիշեցնենք, որ Դիլան Յեշիլգյոզը Յուջել Յեշիլգյոզի դուստրն է և այն 5 պատգամավորներից մեկը, ով 2018-ին Նիդերլանդներում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
2017-ին Նիդերլանդներում Մարդու Իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում էր կայացրել, որ ոստիկանությունը խտրականություն էր դրսևորել կին ծառայողներից մեկի նկատմամբ ՝ թուլյ չտալով համազգեստի հետ գլխաշոր կրել։ Յեշիլգյոզը այդ դիրքորոշումը որակել էր որպես «անաչառությունը ապահովելու հարցում խարանիչ և անարդյունավետ»։ Իսկ ավելի վաղ էլ նա պաշտպանել էր թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին