Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու մասին Մակրոնի խոսքերի պատճառով
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ուրբաթ հաղորդում է այդ երկրի պետական լրատվամիջոց համարվող Trend-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
«Բուայոնը կանչվել է պարզաբանումներ տալու Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ կապված «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ կապված։ Դեսպանին ներկայացվել է Բաքվի դիրքորոշումը, այն է, որ Մակրոնի խոսքը, որը հրապարակվել է հայկական լրատվամիջոցներում, պետք է պաշտոնապես հաստատվի կամ հերքվի»,-ասվում է հրապարակման մեջ։
Ֆրանսիայի դեսպանը, ըստ լրատվական գործակալության, փաստել է այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում:
Հինգշաբթի օրը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ «Ես կշարունակեմ իմ ջանքերը, եթե նույնիսկ մնամ նման օրակարգ ունեցող միջազգային ընտանիքի գրեթե միակ անդամը»,-Մակրոնի խոսքերն են մեջբերում հայկական հրատարակությունները։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ
- Մակրոնը կարող է Ալիևին և նրա ընտանիքին ասել, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին