Նարեկ Մալյանն արդարացվեց
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Վճիռը հրապարակվեց քիչ առաջ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց։
Դատարանի վճիռը դահլիճում ներկաներն ընդունեցին ծափահարություններով։
«Մի քանի րոպե սպասեք արդարացման հուշաթերթիկը կհանձնվի Ձեզ»,-ասաց դատավորը։
Վճիռը ենթակա է բողոքարկման մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Մալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունը բեմադրելու համար։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Նարեկ Բորիսի Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել
- Նարեկ Մալյանի գործով նիստը մենարկեց 40 րոպե ուշացումով
- Վաղը դատարանը կկայացնի Նարեկ Մալյանի գործով վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին