Աշոտ Բարսեղյան. Ռեստորանը իրավունք ունի ձեզ չսպասարկել, եթե դուք խախտում եք իր կանոնները
Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանն արձագանքել է հայտնի` ռուս րելոկանտների բառում հայերեն «սպասարկվելու» թեմային.
«Ռեստորանը, բառը, կաֆեն` հասարակական վայր ու զբոսայգի չի, այն մասնավոր բիզնես է և գործունեություն է իրականացնում մասնավոր սեփականության տարածքում
Հասարակական սննդի կազմակերպությունը ձեզ սպասարկում է իր կանոնների համաձայն, այն է օրինակ` դրես կոդ, վարքի կոդ, բազմապիսի արգելքներ,
Ռեստորանը իրավունք ունի ձեզ չսպասարկել, եթե դուք խախտում եք իր կանոնները
Ուստի, երբ մտնում եք հասարակական սննդի օբյեկտ, բարի եղեք` պահել ձեր հեռախոսը ձեր տիրույթում` մենք իրավունք ունենք ձեզ թույլ չտալ նկարահանել մեր բիզնեսի տարածքում
ձեր պատկերացումները մեր սպասարկման մասին դա զուտ ձեր պատկերացումներն են, իսկ դասերը տվեք տանը` տան փոքրիկ անդամներին
Օրենքի մասին`
այո, Հայաստանի Հանրապետության տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց❗️ պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով»։