Արարատ գյուղում «Opel»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը․ վարորդը հոսպիտալացվել է
Հունիսի 29-ին, ժամը 23։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը՝ վնասելով գազատար խողովակը․ առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: