Գյուղացիներն ահազանգում են՝ ծիրանը մթերում են 30 դրամով. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։
Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։
Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։
Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։
Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։