Դեմոյան. «Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.
«Խիստ ցանկալի կլիներ, որ 2018 թ․-ից հետո պաշտոններ զբաղեցրած ու այդ պաշտոնները լքած անձինք հանդես գան համատեղ հայտարարությամբ՝ երկու տարբեր բովանդակություններով։ Կամ՝
ա․ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, սատարելով նրանց քաղաքական գիծն ու որոշումները,
կամ էլ
բ․ դատապարտելով ներկա իշխանությունների գործելաոճն ու քաղաքականությունը՝ տալով հստակ գնահատականներ։
Թե չէ ստացվում է, որ լիքը նախկին «հետհեղափոխական» նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, կուսակցականներ և այլք, այսօր ազգափրկիչ դերակատարություն են վերագրում իրենց, լիահույս լինելով, որ բոլորի հիշողությունը շատ կարճ է․․․
«Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է ու սկզբունքային»։
Հարակից հրապարակումներ`
- Ահա և վերջ. Դեմոյանի բաց նամակը Ժաննա Անդրեասյանին
- Հայկ Դեմոյան. «Անհայտացած» իմ ձեռագիր ցուցմունքները հրաշքով հայտնաբերվել են
- «Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Դեմոյան
- ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են զուգարանի թղթի արտադրամասում. Դեմոյան
- Հայկ Դեմոյան. Ու՞մ է ապուշի տեղ դնում ազգագրագետ Հարություն Մարությանը