«Ժողովուրդ». Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն «թանկ է նստում» պետբյուջեի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Օրինակ՝ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս։
Օրինակ՝ 117,5 մլն դրամ հատկացվել է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման և տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միայն կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով:
Այսինքն՝ այս կառույցը տարեկան 15 մլրդ է ստանում ու հիմնականում փաստաթղթեր մշակում, այնինչ մայրաքաղաքի ու մեծ հաշվով երկրի քաղաքաշինության ոլորտը բարձիթողի է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան