
«Ժողովուրդ». Հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կենաց-մահու հարց է դարձել Երևանում իշխանություն պահելը. անվտանգային ու մյուս բոլոր հարցերը թողած՝ ողջ ռեսուրսով լծվել են ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում գլխավորելու է Արմեն Փամբուխչյանը, որն այսօրվանից առանց աշխատանքի է մնում, քանի որ գլխավորած ԱԻ նախարարությունն այսօրվանից լուծարվում է. ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը, որոնք Արմեն Փամբուխչյանին կօգնեն նախընտրական քարոզարշավը կազմակերպելու և համակարգելու ծանր աշխատանքում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են գտնել մի թեկնածուի, որը կկարողանա հարկ եղած դեպքում ՔՊ-ականներին հավաքել շտաբում, ում խոսքը լսելի ու ազդեցիկ կլինի թիմում բոլորի համար:
Ինչպես մեր աղբյուրները փոխանցեցին՝ այս հարցում կարևոր է հատկապես Տիգրան Ավինյանի «դաբրոն», որը շատ բծախնդիր է ամեն հարցում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՔՊ-ում արդեն ավարտին կհասցնեն նախապատրաստական ողջ աշխատանքները ու կսկսեն քարոզարշավին պատրաստվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին