Մադոննան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո չի կարողանում վեր կենալ անկողնուց
Ամերիկացի երգչուհի Մադոննան, ով այս շաբաթվա սկզբին դուրս է գրվել հիվանդանոցից բակտերիալ վարակի պատճառով բուժվելուց հետո, դեռ իրեն վատ է զգում և վեր չի կենում անկողնուց։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին։
Հայտնել են, որ 64-ամյա Մադոննան, ով գտնվում է Նյու Յորքի իր տանը, դեռ սրտխառնոցի նոպաներ է ունենում։
Չնայած հիվանդության պատճառով թույլ լինելուն, երգչուհին ցանկանում է սկսել իր հոբելյանական շրջագայությունը, ինչպես նախատեսված էր, սակայն նրա մենեջեր Գայ Օզրին ուսումնասիրում է առաջին համերգը, որը նախատեսված է հուլիսի 15-ին, ավելի ուշ հետաձգելու տարբերակները:
Երգչուհու շրջապատը նույնպես պնդում է, որ նա դադար վերցնի ու լիովին ապաքինվի հիվանդությունից։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Հունիսի 24-ին Մադոննայի մոտ բակտերիալ վարակ էր հայտնաբերվել: Երգչուհին մի քանի օր անցկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես նշում է TMZ-ը, երգչուհին մոտ մեկ ամիս ջերմություն է ունեցել, սակայն չի համաձայնվել հոսպիտալացմանը, քանի որ չի ցանկացել շրջագայությունը հետաձգել ավելի ուշ ժամկետի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին