«Խաղաղ հեղափոխություն»․ Բողոքի ցույց՝ Վրաստանում
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ուսանողական «Նաբիջի» («քայլ») շարժման անդամները, քաղաքացիական ակտիվիստներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք բողոքում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարեկան զեկույցը խորհրդարան ներկայացնելու դեմ։ Քաղաքացիական ակտիվիստները պաստառներ են պահել՝ «Խաղաղ հեղափոխություն», «Վրաստանն առանց Իվանիշվիլիի», «Մենք Եվրոպան ենք» գրություններով։
«Գլխավոր նպատակն է Իրակլի Ղարիբաշվիլիին և «Վրացական երազանքին» ևս մեկ անգամ ասել, որ նրանք ռուս են, իրականում ներկայացնում են Պուտինի իշխանությունն այս երկրում, և ասել, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո դիմակը հանեն։ Հասարակությունը տեսավ, որ նրանք անցան Պուտինի և Ռուսաստանի կողմը»,- ասել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին