Իրենց «լավ հայ» լինելը հանրության աչքերում հաստատում են օրերով կատաղի վիճելով «է» օժանդակ բայը «ա»-ով գրելու անթույլատրելիության մասին. Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ուսյալ խավից և, այսպես ասած, կարծիք ստեղծողներից շատ-շատերն, իբր, չեն նկատում, թե Նիկոլն ուր է տանում Հայաստանը։
«Արցախ» բառը հանել են գործածությունից և ամենայն զգուշությամբ շրջանցում են բոլոր «կոնֆլիկտային թեմաները», փոխարենը կենտրոնացած են կինոյի, գրականության, պատմական թեմաների վրա (բայց ոչ մի դեպքում չանդրադառնալով հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կռիվներին)։
Իրենց «լավ հայ» լինելը հանրության աչքերում հաստատում են օրերով կատաղի վիճելով, օրինակ՝ «է» օժանդակ բայը «ա»-ով գրելու անթույլատրելիության մասին, ռուսների սրճարանում հայերեն լեզվով մենյուի բացակայության մասին։
Գերակտիվ են, բայց իրենց բարձրացրած թեմաներին (Իլոն Մասկի հերթական բլթից մինչև «քանի հրեշտակ է տեղավորվում ասեղի ծայրին» տիպի վեճեր) եթե նայես, կթվա, թե գրողը Գրինվիչ-Վիլիջի կամ Մոնմարտրի բնակիչ է...
Երբ սրտները շաաաատ է լցվում, քաղաքապատերանին են tag անում, կամ ինչ-որ տուֆտա ՀՈԱԿ-ի՝ «Էս ինչ խայտառակ վիճակ է, պուլպուլակից երրորդ օրն է՝ ջուր չի գալիս» ոճի ինչ-որ գրառումներով։
Բայց նույնիսկ այս դասալիքներն ավելի նախընտրելի են, քան իրենց մտավոր բագաժը և անունն օկուպացիոն վարչակարգին ուղիղ և անթաքույց ձևով ծառայացնողները։
Ֆոռշի արև...
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Օնիկ Գասպարյանի տեքստը գրել են Նիկոլենք
- Որոշեցինք նամակ ուղղել ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որը կստորագրեն ԵՄ-ում բնակվող և հարկեր վճարող հայերը.Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը