Դատախազությունն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է․ Փաստաբան
«Այս քրեական գործն ի սկզբանե չի ունեցել իրավաբանական բաղադրամաս։ Մեզ դա հաջողվեց ցույց տալ և՛ նախաքննության փուլում, և՛ դատական քննության ընթացքում։ Արդարությունը վերականգնվեց, ունենք արդարացման դատավճիռ» ,- արդարացման վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ Մալյանն իր անկոտրուն կամքով և ճիշտ մարդավարությամբ նպաստել է գործի հաջողությանը։
Հարցին,թե հասկանալի չէր,թե ինչո՞ւ է դատախազն այս ամենը վերագրում Նիկոլ Փաշինյանին և ինչո՞ւ չի կարելի «մահ» ասել դավաճաններին, Աթանեսյանն արձագանքեց․
«Ցանկացած տրամաբանող մարդ,եթե ընթերցի մեղադրական եզրակացությունը, կհասկանա, որ դատախազությունն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Երբ ասում ես՝ «մահ դավաճաններին», նկատի ունես միայն իրեն։ Դա դատախազության պաշտոնական դիրքորոշումն էր այս գործում»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով առհասարակ ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործիչների կալանավորման դեպքերին, մասնավորպես՝ Արմեն Աշոտյանի, փաստաբանն ասաց, որ մեր երկում ունենք քաղաքական բանտարկյալ
«Քաղաքական պատճառների մասին բոլորը շատ լավ տեղեկացված են և գիտեն։ Ինչպես այս (Ն․ Մալյանի), այնպես Աշոտյանի գործը չունեն ոչ մի իրավաբանական բաղադրամաս»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ արդեն Արմեն Աշոտյանի գործը բողոքարկված է, բայց դեռ չգիտի՝ վարույթ կընդունեն, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Մալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունը բեմադրելու համար։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Նարեկ Բորիսի Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Հիմնական կռիվն առջևում է
- Նարեկ Մալյանն արդարացվեց
- Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել
- Նարեկ Մալյանի գործով նիստը մենարկեց 40 րոպե ուշացումով
- Վաղը դատարանը կկայացնի Նարեկ Մալյանի գործով վճիռը