Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահից ֆրանսիացի մտավորականները Արցախի շրջափակման մասին ահազանգ են հնչեցրել
Հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացել է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով, ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնել են աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, շուրջ 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցել են ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։
Երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել նաև ֆրանսիացի մի շարք անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում էին հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։
Մտավորականներն ահազանգ են հնչեցրել Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Աննա Շեդիդը և Madame Monsieur խումբը։
Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Նա երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի մտավորականներին և արվեստի գործիչներին՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի նրանց աննախադեպ համախմբվածության և համերաշխության համար։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա, անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը
- Ռուբեն Վարդանյան. Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը
- Ով ասում է Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Մրո
- Վստահ եմ՝ շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական է Արցախի հայությունը
- Գևորգ Դանիելյան. Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում
- Մակրոն. Արցախի հարցում մնում եմ վճռական, կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն եմ այս օրակարգով
- Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն իր հայատյաց պետական քաղաքականությունից ոչ միայն չի հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ. Թաթոյան
- «Ապրել, ապրել, ապրել... » Արցախում
- «SOS Artsakh». Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին
- Արցախում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում
- Արցախից՝ ԵԽԽՎ-ին. Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք եբ պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան