Քիշնևի օդանավակայանում հրաձգության ժամանակ զոհվել է սահմանապահ և անվտանգության աշխատակից.Սանդու
Մոլդովայի երկու իրավապահ սպանվել է, ուղևորներից մեկը վիրավորվել է Քիշնևի օդանավակայանում հրաձգության ժամանակ, որը հրահրել է Տաջիկստանի մի քաղաքացի, այն բանից հետո երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել հանրապետություն։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Դորին Ռեյսին։
«Դեպարտացիայի սպասասրահ ուղեկցվելիս սահմանապահ ոստիկանից խլած ատրճանակով կրակել և սպանել է սահմանապահ ոստիկանի, ինչպես նաև օդանավակայանի անվտանգության աշխատակցին, ևս մեկ մարդ՝ ուղևոր, վիրավորվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ», -գրել է Ռեչանը Facebook-ի իր բլոգի էջում:
Մոլդովայի նախագահ Մային Սանդուի խոսքով՝ մահացածները սահմանապահ և անվտանգության աշխատակից են։
«Այսօր լուրջ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում, որի ժամանակ օտարերկրյա քաղաքացին, որին Մոլդովայի Հանրապետության իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել, կրակել է երկու մարդու՝ սահմանապահ ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակցի վրա»,-գրել է Սանդուն ֆեյսբուքյան էջում: Մոլդովայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ.Ռուբեն Մելիքյան
- Քիշնևում այսօր նախատեսված է Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում
- Մոլդովայի ընդդիմությունը խոստացել է շարունակել բողոքի ցույցերը Քիշնևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին