Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ
Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել զանգվածային անկարգությունների ընթացքում, որոնք սկսվել են ոստիկանների կողմից 17-ամյա դեռահասի սպանության պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Figaro-ին։
Ընդհանուր առմամբ, ուրբաթ գիշերը բերման է ենթարկվել 421 իրավախախտ, որոնց մեծ մասը 14-ից 18 տարեկան երիտասարդներ են։
Ինչպես գրում է հրատարակությունը, այժմ Ֆրանսիայի տարածքի մեծ մասում «անկայուն հանգստություն»։ Տարբեր բախումներ դեռևս տեղի են ունենում Նանտերում։
Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում, ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, շենքեր. Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան