Արագածոտնի մարզում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք.Տեսչական մարմին
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարինն հայտնում է, որ Արագածոտնի մարզում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք:
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նախապատրաստվում են նյութեր»:
Հարակից հրապարակումներ`
- Տեսչական մարմինը թույլատրել է Սուրմալուի մի հատվածի շահագործումը. Արմեն Դանիելյան
- Տեսչական մարմինը ստուգել է ձկնաբուծարանները
- Տեսչական մարմինների ղեկավարներ են նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին