Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ րաայիկ Հարությունյանի հետ։
Կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«30 Յունիս 2023-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի միջեւ։ Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արացխի մեր ժողովուրդին։ Ապա, Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց նախագահը վերջին շրջանին Յունաստանի ու Գանատայի վարչապետներուն եւ Կիպրոսի նախագահին հետ Արցախի հարցին գծով իր ունեցած խորհրդակցութիւններուն եւ յատկապէս յիշեալ անձնաւորութիւններուն մօտեցումներուն մասին։
Նախագահ Յարութիւնեան, իր կարգին, անդրադարձաւ Արցախին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն։ Երկու խօսակիցներն ալ կարեւորութեամբ շեշտեցին Արցախի ինքնորոշման իրաւունքը ամուր պահելու հրամայականը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան