Եվրագոտում գնաճն ու գործազրկությունը շարունակում են նվազել
Եվրոպայում գնաճը շարունակում է նվազել, սակայն տնտեսագետները նախազգուշացրել են, որ դեռ շատ ամիսներ կանցնեն, մինչև դժգոհ սպառողները կտեսնեն այս միտման արտացոլումը խանութների գների պիտակների վրա:
ԵՄ վիճակագրական վարչության հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ Եվրագոտու տարեկան գնաճը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,9 տոկոսով ՝ հասնելով 6,1 տոկոսի։
«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, հիմնական գնաճը նույնպես դանդաղել է անցյալ ամիս՝ ապրիլի 7,3%-ից մայիսին հասնելով 6,9%-ի։
Այս անկումը հիմնականում պայմանավորված է էներգակիրների վարքագծով, որոնց գները մայիսին նվազել են 1,7%-ով, ինչպես նաև սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների ավելի քիչ աճով, որը ապրիլին կազմել է (տարեկան կտրվածքով) 13,5%, իսկ մայիսին ՝ ընդամենը 12,5%:
Բացի այդ, ըստ Եվրոստատի, եվրագոտում գործազրկության մակարդակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 0,1 տոկոսով և կազմել 6,5 տոկոս, ինչը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան