Ի՞նչ է Զուդեկի համախտանիշը
Վնասվածքներից հետո հյուսվածքներում դիստրոֆիկ պրոցեսների մի շարք ախտանիշների համակցությունն անվանում են Զուդեկի համախտանիշ: Նյարդային վերջավորությունները գրգռվում են, հայտնվում է ցավ, և ոսկրային հատվածները սկսում են նոսրանալ։
Վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մանրամասնում է՝ զուդեկի համախտանիշ ձևավորվում է 3 տարբեր փուլերով.
▪I փուլում նկատվում են սուր ցավեր, մաշկի կարմրություն, տեղային ջերմություն։ Վերջույթի ցանկացած շարժման դեպքում ցավն ուժեղանում է և չի անհետանում նույնիսկ անշարժ դիրքում։ Հիվանդները սա համարում են բնական սալջարդ և չեն շտապում դիմել բժշկի։
▪II փուլում ցավը սկսում է նվազել, բայց առաջանում է հոդերի կոշտություն։ Այտուցը խտանում է, մաշկը գունատվում է, շոշափելիս դառնում կապտավուն և սառը: Ի հայտ են գալիս հաճախակի մկանային ջղաձգումներ:
▪III փուլում ցավն անհետանում է, գերակշռում է օստեոպորոզը: Վերջնական ատրոֆիան տեղի է ունենում մի քանի տարվա ընթացքում: Վերջույթի չափը զգալիորեն կրճատվում է, կրկին առաջանում են ցավեր, անհնարին են դառնում ակտիվ շարժումները, որն էլ աստիճանաբար վերածվում է հաշմանդամության։
Բուժումը որոշվում է հիվանդության փուլով: Առաջին փուլում կատարվում է կոնսերվատիվ բուժում, երկրորդում՝ տաբեր թերապիաներ կամ վիրահատական միջամտություն, իսկ երրորդ փուլում
բուժումն իրականացվում է միայն վիրահատական եղանակով:
Հարակից հրապարակումներ`
- Թզի կա՞թ, լիալուսնին ավելով շփումնե՞ր, թե՞ մասնագետի խորհրդատվություն. Գորտնուկի առաջացման ու բուժման մասին
- Մաշկաբան. Խայթոցի դեպքում անտանելի քորը կարելի է մեղմել այդ հատվածում սառույց դնելով, ոչ թե մածուն կամ ցեխ քսելով
- Համաճարակաբան. Եթե մարդը փսխել է 5 և ավելի անգամ, պետք է անպայման դիմել բժշկի
- Որտե՞ղ են թաքնված սնկերը. Մաշկաբանը՝ ամռանը տարածված խնդրի մասին
- «Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում հիվանդության առաջացմանը
- Անհարմար հարցեր ուրոլոգին. «Բժի՛շկ, կնոջս շագանակագեղձը չեք ստուգո՞ւմ»
- Անհարմար հարցեր ակնաբույժին
- Անհարմար հարցեր ալերգոլոգին