
«Ժողովուրդ». Որքանո՞վ է արդարացված ՊՎԾ-ի գոյությունն ընդհանրապես
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«31 ուսումնասիրություն և 201 մշտադիտարկում կատարած ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող երեք միջոցառումների ծախսերը կազմել են 774 մլն դրամ։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես:
Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից տրվել է 752 մլն դրամ։ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովվել է 97,8 տոկոս կատարողական, ընդ որում՝ 2022 թվականին ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել։
Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին