Կոլիզեյի ներկայացուցիչն ասել է, որ Ցուկերբերգի և Մասկի մենամարտն ամֆիթատրոնում անհնար է
Հռոմի Կոլիզեյում ամերիկացի միլիարդատերեր Իլոն Մասկի և Մարկ Ցուկերբերգի միջև ոչ մի մենամարտ չի կարող լինել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամֆիթատրոնի ներկայացուցչին։
Ավելի վաղ «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընդունել էր «Twitter»-ի ղեկավար Մասկի՝ մենամարտ անցկացնելու մարտահրավերը, իսկ TMZ պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իտալիայի մշակույթի նախարարությունը, իբր, դրա համար Կոլիզեյումի հարթակն է առաջարկել:
«Դա անհնար է, քանի որ Կոլիզեյում մշակութային բարձր մակարդակի միջոցառումներ են անցկացվում և բացառապես բարեգործական նպատակներով միջոցներ հայթայթելու նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մշակույթի նախարարության աղբյուրները նույնպես հերքել են, որ շահագրգիռ կողմերի հետ շփումներ են եղել։
«Լուրն անհիմն է, թեև լրատվամիջոցների նման ուշադրությունը միայն վկայում է իտալական մշակութային ժառանգության հանրաճանաչության մասին», - մեկնաբանել են գերատեսչությունում։
Նշվել է նաև, որ Կոլիզեյում միջոցառում անցկացնելու վերաբերյալ ցանկացած հարցում մանրակրկիտ գնահատվում է պատմական հուշարձանի պահպանման բոլոր չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում
- Ինչպես է Իլոն Մասկը պատրաստվում Ցուկենբերգի հետ մենամարտին
- «Ուղարկիր ինձ վայրը»: Ցուկերբերգն ու Մասկը պայմանավորվել են մենամարտել