ՄԻՊ-ն ի վերջո ժամանակ է գտել ընդունելու բռնության ենթարկված փաստաբանին
Տևական ժամանակ է՝ փաստաբանները բողոքի ակցիաներ են իրականացնում ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեմ։ Միայն երեկ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է փաստաբանին։
Հիշեցնենք, որ փաստաբանները բռնության մասին ահազանգեցին հունիսի 12-ին, ապա հաջորդ օրն ասուլիս հրավիրեցին։
ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է .
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հունիսի 30-ին ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել ՔԿՀ-ներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ
- Փաստաբանները նվեր են պատրաստել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին
- Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
- Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին