Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա ՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա ՝ կապված իր երկրում բողոքի ցույցերի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայի նախագահի գրասենյակից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Շտայնմայերի հետ և տեղեկացրել երկրում տիրող իրավիճակի մասին: Նախագահ Մակրոնը խնդրել է հետաձգել ծրագրված պետական այցը Գերմանիա», - ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Շտայնմայերն ափսոսանք է հայտնել Մակրոնի որոշման կապակցությամբ, սակայն ասել է, որ լիովին հասկանում է:
«Այցը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ»,- նշել են Գերմանիայի նախագահի գրասենյակից։ Նրանք ընդգծել են, որ Շտայնմայերը «շատ ուշադիր հետևում է իրադարձություններին» Ֆրանսիայում։ «Նա հուսով է, որ [Ֆրանսիայի քաղաքների] փողոցներում բռնությունները կդադարեցվեն որքան հնարավոր է շուտ, և որ հասարակության մեջ կրկին կվերականգնվի խաղաղությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում, ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. Մբապեն հանդես է եկել կոչով
- Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են
- Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ
- Ֆրանսիայում 20-ից ավելի ոստիկան վիրավորվել է դեռահասի սպանության պատճառով փոխհրաձգության ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան