«Փաստ». Աշոտյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին բարեկրթորեն է ընդունել, սակայն ասել է՝ չի վստահում գործող ՄԻՊ-ին
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին: ...Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը»։ Այս հանդիպման հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, Աշոտյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին բարեկրթորեն է ընդունել, սակայն հենց սկզբից նրանց ասել է, որ չի վստահում գործող ՄԻՊ-ին, որն, ըստ Աշոտյանի, «Փաշինյանի հերթական դրածոն է»:
Արմեն Աշոտյանը մանրամասն ներկայացրել է իր «գործի» հետ կապված հիմնական զավեշտներն ու կեղծիքները, միևնույն ժամանակ, արձագանքելով ՄԻՊ ներկայացուցիչների խոստմանը՝ հարցը ներկայացնել ՄԻՊ-ին, որը կարող է դիմել և պարզաբանումներ ստանալ գլխավոր դատախազից, ասել է. «Իսկ ի՞նչ են անելու, ընկերուհիներով նստելու և սուրճ են խմելո՞ւ միասին: ՄԻՊ-ը հարցնելու է՝ ինչո՞ւ ես Աշոտյանին փակել, դատախազն էլ ասելու է՝ դե, ինչ կարող էի անել, Նիկոլն ասել է, ես էլ արել եմ, բա հո ես չէի վարի գնալու: Սա՞ է լինելու...»:
Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ դատարանի որոշմամբ արգելված են երկու ամսով կալանավորված Աշոտյանի բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների՝ կնոջ, անչափահաս զավակների, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան