«Տիտանիկ»-ի ուղևորի նամակը Ուրուգվայի աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով
«Տիտանիկ»-ի ուղևորի նամակն Ուրուգվայում վաճառվել է 12 հազար դոլարով, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։ Աճուրդը կայացել է Մոնտեվիդեոյում։ Ռամոն Արտագավեիտիա Գոմեսի նամակը վաճառվել է մեկնարկային գնով։ Գնորդի անունը չի հրապարակվում։
Բացի այդ, աճուրդում վաճառվել է նաև ուրուգվայցու լուսանկարը, որն արվել է 1909 թվականին:
Գոմեսը նամակը գրել է 1912 թվականի ապրիլի 11-ին։ Այն հասցեագրված է նրա եղբորը և ուղարկվել է Իռլանդիայից։ Հենց այնտեղ էր, որ «Տիտանիկ»-ը վերջին անգամ կանգ առավ Ատլանտյան օվկիանոսն անցնելուց առաջ, որտեղ էլ տեղի ունեցավ ողբերգությունը:
2022 թվականին Անգլիայում աճուրդում վաճառվել է փոստի աշխատակից Օսկար Սքոթ Վուդիի գրպանի ժամացույցը, ով մահացել է Տիտանիկում։Այն վաճառվել է 98 հազար ֆունտ ստեռլինգով (116000 դոլար): Ժամացույցը հայտնաբերվել է նավի խորտակման վայրում աղետից մեկ ամիս անց և վերադարձվել է փոստատարի այրուն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան