Հակահիգիենիկ լճակ՝ Երևանի կենտրոնում
Փաստաբան Հայկ Գրիգորյանը, որ հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է.
«Քաղաքի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, Օղակաձև զբոսայգու Skate-park-ի հատվածում գոյացած այս հակահիգիենիկ լճակին, որը ամռան տապի հետ վերածվել է էլ ավելի հակահիգիենիկ ճահճի անդրադարձել եմ դեռ ամիսներ առաջ, հավաստի տեղեկություններ ունեմ, որ քաղաքապետարանը խնդրին քաջատեղյակ է, բայց ինչպես մյուս (օրինակ, հարևանությամբ գտնվող Քոչար 15,17,19 շենքերի բնակիչների ահազանգերի), այնպես էլ այս խնդրի հանդեպ խորապես անտարբեր է»։