Արցախում նոր սահմանափակումներ կմտցվեն
ԱՀ պետնախարար Գուրեն Ներսիսյանը հայտնում է.
«Այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները: Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.
1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.
Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ուժեղ կարկուտն ու քամին վնասներ են պատճառել
- Էդիկ Բաղդասարյան. Հայաստանի պաշտոնյաներն արցախցի պաշտոնյաների զանգերին այլևս չեն պատասխանում
- Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Իրենց տունը պահող 4 արցախցիների սպանությունը մնաց փոքր Արցախի թեման ու ողբերգությունը․ Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան